ԻՆՉՊԵ՞Ս ԽԱՂԱԼ

ԲԱԶԱՌ ԲԼՈՏ

Բլոտ խաղը նախատեսված է 4 խաղացողի համար։ Եկեք պայմանականորեն խաղացողներին անվանենք  A, B, C և D լատինական տառերով։ Խաղի սկզբում խաղացողները բաժանվում են զույգերի ու նստում շրջանաձև, որպեսզի զույգը կազմող խաղացողները (խաղընկերները) կողքի կողքի չնստեն։ Օրինակ՝  A  և C, ինչպես նաև  B և D խաղացողները իրար հետ զույգ են կազմում՝ այսինքն խաղընկերներ են, հետևաբար նրանք նստում են ժամանակի սլաքի ուղղությամբ հետևյալ հաջորդականությամբ՝ A, C և  B, D։

Բլոտը պայմանագրի խաղ է: Այն թիմը, որը «պատվիրում է» պայմանագիրը, հաղթելու համար պետք է հասնի առնվազն 82 միավորի: Եթե թիմերը հասնում են այս արդյունքին, յուրաքանչյուր թիմ վաստակում է իր հավաքած միավորները: Եթե թիմը չկարողանա հասնել 82 միավորի, այն չի վաստակում միավոր,և 162 միավորները տրվում են մրցակիցներին: Հնարավոր միավորների ընդհանուր քանակը 162 միավոր է:

 

Խաղին մասնակցում են բոլոր տեսակների 7, 8, 9, 10, J, Q, K, A խաղաթղթերը ։ Յուրաքանչյուր ռաունդի սկզբում խաղացողներից մեկը բաժանում է խաղաթղթերը  (յուրաքանչյուր խաղացող ստանում է 8 խաղաթուղթ, այսուհետ՝ ձեռք) , և խաղացողները որոշում են, թե որ համագույնի է լինելու հաղթաթուղթը  (թե ինչպես է դա արվում՝ կիմանաք ստորև, իսկ հաղթաթղթից տարբերվող բոլոր խաղաթղթերն այսուհետ կոչվելու են սովորական խաղաթղթեր)։ Խաղացողները նաև կարող են որոշել խաղալ առանց հաղթաթղթի  (դա կոչվում է բոյ (բարձրություն)։ Այնուհետև այն խաղացողը, որը նստած է բաժանողի կողքին  (կողքին ասելով մենք նկատի ունենք ժամացույցի սլաքի ուղղությամբ հաջորդը) քայլ է կատարում՝ դնելով իր խաղաթղթերից մեկը։  Այնուհետև հաջորդ խաղացողն է քայլ կատարում,  որից հետո մյուս երկուսը։ Այն խաղացողը, որը դնում է «ամենաուժեղ» խաղաթուղթը (խաղաթղթերի ուժի մասին տեղեկությունները կարող եք գտնել ստորև) սկսում է հաջորդ քայլը, իսկ խաղաթղթերի տվյալ քառյակն ավելացվում է երկու խաղընկերների «պաշարին»  (սկզբում երկու թիմերի պաշարերն էլ դատարկ են լինում)։ Այս ձևով ռաունդը շարունակվում է 8 անգամ, մինչև խաղացողների խաղաթղթերը վերջանում են։ Ռաունդի վերջում , կախված թիմերի կողմից հավաքված խաղաթղթերի պաշարերից, նրանք համապատասխան միավորներ են հավաքում։  

 

Խաղաթղթերի ուժը նվազման  կարգով ․

 

Սովորական խաղաթղթեր․ A, 10, K, Q, J, 9, 8, 7

Հաղթաթղթեր․ J, 9, A, 10, K, Q, 8, 7:

Ցանկացած հաղթաթուղթ ավելի ուժեղ է, քան ցանկացած սովորական խաղաթուղթը  

Նա, ով քայլ է կատարում, իրավունք ունի դնել խաղաթղթերից ցանկացածը։ Մյուս խաղացողները պետք է քայլերը կատարեն հետևյալ ձևով՝

 

·         Եթե քայլ սկսողը սովորական խաղաթուղթ է դրել ու նա ունի նույն երանգի խաղաթուղթ, նա պետք է դնի տվյալ երանգի իր խաղաթղթերից մեկը  

·         Եթե քայլը սկսող  խաղացողը դրել է սովորական խաղաթուղթ, ու նա չունի այդ երանգի խաղաթուղթ, բայց ունի այնպիսի հաղթաթուղթ, որն ավելի ուժեղ է, քան իր քայլից առաջ դրված բոլոր խաղաթղթերը , նա պետք է դնի այդ հաղթաթուղթը  (նման հաղթաթուղթ դնելը կոչվում է չախել)։ Բացառություն է կազմում այն դեպքը, երբ խաղընկերն արդեն կատարել է քայլ և ընկերոջ խաղաթուղթը մինչև իր քայլը դրված խաղաթղթերի մեջ ամենաուժեղն է, այդ դեպքում կարելի է չչախել և դնել ցանկացած խաղաթուղթ: Այդ դեպքում կարելի է չչախել ու դնել ցանկացած խաղաթուղթ։ Եթե նրանք չունեն նման հաղթաթուղթ, նրանք կարող են դնել ցանկացած խաղաթուղթ։  

·         Եթե քայլ սկսողը դրել է հաղթաթուղթ, ու նա ունի այնպիսի հաղթաթուղթ, որն ավելի ուժեղ է, քան մինչև իր քայլը դրված բոլոր խաղաթղթերը, ուրեմն նա  պետք է դնի այդ հաղթաթուղթը։  Եթե նա նման հաղթաթուղթ չունի , բայց ունեն այլ հաղթաթղթեր, ապա նա  պետք է դնի  այդ հաղթաթղթերից որևէ մեկը։ Եթե խաղացողը առհասարակ որևէ հաղթաթուղթ չունի, նա պետք է դնի ցանկացած խաղաթուղթ։  

·         Ռաունդի վերջում թիմի խաղաթղթերի պաշարները հաշվարկվում են։ Պաշարի մեջ մտնող յուրաքանչյուր խաղաթուղթ միավոր է բերում։ Սովորական խաղաթղթերը բերում են հետևյալ միավորները․  

 

·         A – 11,

·         10 – 10,

·         K – 4,

·         Q – 3,

·         J – 2,

·         7, 8, 9 – չեն բերում միավոր

 

J հաղթաթուղթը բերում է  20 միավոր, 9-ը բերում է 14 միավոր։ Մնացած հաղթաթղթերն այս դեպքում սովորական խաղաթղթերից չեն տարբերվում ։ «Բոյի» դեպքում  A-ն 19 միավոր է բերում։ Բոլոր դեպքերում խաղաթղթերի արժեքների հանրագումարը հավասար է 152-ի։ Այն թիմը, որը ստանում է վերջին չորս խաղաթղթերը, ստանում է 10 լրացուցիչ միավոր։ Եթե թիմերից մեկը տանում է բոլոր խաղաթղթերն առանց բացառության, ասում են, որ թմը կապուտ է արել ։   Կապուտը բերում է ոչ թե 162, այլ 250 միավոր։  

 

Այժմ անդրադառնանք հաղթաթուղթը որոշելու գործընթացին: Խաղացողները հերթականությամբ իրավունք ունեն «խոսելու»: Խաղացողը կարող է ասել «x հատ երանգ»: Այստեղ x-ը  որևէ թիվ   է, իսկ երանգը` խաչ, քյափ, ղառ, սիրտ կամ «բոյ»: Դա նշանակում է հետևյալը. «եթե երանգը լինի հաղթաթուղթ, ապա մենք այդ խաղաթղթով կտանենք ոչ քիչ, քան 10x միավոր»: Օրինակ, եթե խաղացողն ասում է «12 հատ սիրտ»՝ դա նշանակում է, նա և իր խաղընկերը պետք է այդ խաղաթղթով տանեն ոչ քիչ, քան 120 միավոր: Սակայն խաղաթղթերի որոշ համադրություններ բերում են լրացուցիչ միավորներ, ինչի հիման վրա խաղացողները կարող են ավելի մեծ թվեր հայտարարել: Օրինակ, եթե խաղացողն ասում է «12 հատ սիրտ », և նրա թիմն ունի 2 լրացուցիչ միավոր, ապա նա  այդ խաղաթղթով պետք է տանի ոչ քիչ, քան 100 միավոր: Եթե թիմն իր ասածի չափ չի տանում, ապա ասում են, որ նա տակ է տվել: Լրացուցիչ միավորներ բերում են խաղաթղթերի հետևյալ համադրությունները։

 

·         Թերզ– նույն երանգի 3 հաջորդական խաղաթուղթ (որտեղ հաջորդական ասելով նկատի ունենք թղթախաղերում ընդունված կարգը ՝  7, 8, 9, 10, J, Q, K, A), 2 միավոր:

·         50 – նույն երանգի 4 հաջորդական խաղաթուղթ, 5 միավոր

·         100 – նույն երանգի 5 հաջորդական խաղաթուղթ, 10 միավոր

·         4 թուղթ – բոլոր 4 երանգների նույն խաղաթուղթը (բացառությամբ 7-ի), կախված խաղաթղթերի տեսակից՝ 4 թուղթը տարբեր միավորներ է բերում ․  

·         J – 20 միավոր,

·         9 - 14 միավոր (եթե խաղն առանց հաղթաթղթի է, այդ դեպքում՝ 10 միավոր),

·         K,  Q, 10 – 10 միավոր,

·         A – 10 միավոր (եթե խաղը առանց հաղթաթղթի է, այդ դեպքում՝ 19 միավոր),

·         8 – միավոր չի բերում, բայց հետագայում մենք կիմանանք, թե ինչի է ընդունակ  

·         Եթե խաղացողը միաժամանակ ունի  հաղթաթղթի Q and K խաղաթղթերը՝   դա ևս 2  միավոր է բերում  (կոչվում է բլոտռեբլոտ)

 

Խաղացողը կարող է միաժամանակ ունենալ վերոհիշյալ համադրություններից մի քանիսը: Սակայն դրանք բոլորը հաշվարկվում են, միայն եթե իրար հետ չեն հատվում: Օրինակ, {սիրտ 7, սիրտ 8, սիրտ 9, սիրտ 10} քառյակը պարունակում է մի հատ 50, երկու հատ թերզ, սակայն դրանցից կարող է հաշվարկվել միայն մեկը, իսկ { սիրտ 8, սիրտ 9, սիրտ 10, ղառ 10, ղառ J, ղառ Q} խաղաթղթերը պարունակում են 2 իրար հետ չհատվող թերզեր, և երկուսն էլ կարող են հաշվարկվել: Բլոտռեբլոտը, մյուս համադրությունների հետ կապ չունի և բերում է 2 միավոր անկախ ամեն ինչից: Համադրություններին առնչվող  բոլոր կանոնները, որոնք կնշվեն հետագայում, բլոտռեբլոտին չեն վերաբերում:

 

Եթե խաղացողն ունի որևէ համադրություն, ապա նա պետք է այդ մասին ասի առաջին քայլն անելուց առաջ: Իսկ որպեսզի մյուս խաղացողներին համոզի, որ ինքն իրոք ունի այդ համադրությունը,  նա պետք է երկրորդ քայլից առաջ այդ համադրությունը ցույց տա մյուս խաղացողներին: Կարող է այնպես պատահել, որ այդ համադրության մաս կազմող  խաղաթղթերից մեկը խաղացողն արդեն դրել է առաջին քայլի ժամանակ, այդ դեպքում նա պետք է ցույց տա համադրության մնացած խաղաթղթերը:

Եթե երկու թիմերի խաղաթղթերն էլ համադրություններ են կազմել, ապա միայն մի թիմի համադրությունները կարող են հաշվարկվել: Հաշվարկվում են այն խաղացողի (և նրա խաղընկերոջ ) համադրությունները, որինն ավելի «ուժեղ» են: Համադրությունների ուժերը նվազման կարգով. 4 թուղթ, 100, 50, թերզ: Սակայն կարող է այնպես պատահել (և հաճախ պատահում է), որ երկու հակառակորդներ միաժամանակ ունեն թերզ (կամ այլ համադրություն): Անդրադառնանք համադրության «բոյ» (բարձրություն) հասկացությանը: 4 թղթի դեպքում բոյն այն խաղաթուղթն է, որից խաղացողը 4 թուղթ ունի (օրինակ, {խաչ 9, քյափ 9, ղառ 9, սիրտ 9} , կոմբինացիայի բոյը 9 է), իսկ մյուս դեպքերում՝ համադրության մաս կազմող ամենաբարձր խաղաթուղթը:

 

Օրինակ՝  {սիրտ 9, սիրտ 10, սիրտ J } համադրության բոյը J է: 4 թղթի դեպքում ավելի ուժեղ է այն 4 թուղթը, որը հետևյալ շարքում ավելի առաջ է. 8,J, 9, A, 10, K, Q (փաստորեն 8-երը միավոր չեն բերում, բայց կարող են չեզոքացնել հակառակորդի բոլոր համադրությունները): Իսկ մյուս համադրությունների դեպքում բոյերը (բարձրությունները) ստանդարտ են. A, K, Q, J, 10, 9:

Եթե երկու հակառակորդների համադրությունների բոյերն էլ են նույնը, ապա կանցնի նրանը, ումը հաղթաթղթից է: Եթե ոչ մեկինն էլ հաղթաթղթից չէ, ապա կանցնի նրանը, ով հնարավորություն կունենա ցույց տալ իր համադրությունը: Եթե խաղացողը մոռանում է ցույց տալ իր համադրությունը, ապա հակառակորդները հնարավորություն ունեն հաջորդ անգամ ցույց տալու իրենցը:

 

Եթե խաղացողն խոսում է 25-ից բարձր, ապա նա կարող է նշել, որ իրենք կապուտ են անում: Այդ դեպքում եթե նույնիսկ նրանք իրենց ասածի չափ տանեն, բայց կապուտ չանեն, դարձյալ տակ են տալու: Եթե որևէ թիմ ասել է, որ իրենք ինչ-որ հաղթաթղթով կապուտ են անում՝ ապա մյուս թիմը  առանց կապուտի հաղթաթուղթ խոսելու իրավունք չունի:

 

Եթե խաղացողը կարծում է, որ հակառակորդներն իրենց ասածի չափ չեն կարող տանել, ապա նա կարող է ռիսկի դիմել և քուանշ անել ։ Այդ դեպքում, եթե հակառակորդները տակ տան, ապա նրանք ավելի շատ միավոր կվաստակեն: Սակայն եթե հակառակորդները իրենց ասածի չափ տանեն, ապա վերջիններն ավելի շատ միավոր կվաստակեն: Եթե քուանշի դեպքում խաղացողը կարծում է, որ իրենք ասածի չափ կտանեն, ապա նա նույնպես կարող է ռիսկի դիմել` սրելով քուանշը և շատացնելով պոտենցիալ միավորները:

 

Եվ վերջապես, միավորները հաշվարկվում են հետևյալ կերպ: Ենթադրենք A -ն և C -ն ասել են x հատ ինչ-որ հաղթաթուղթ, սակայն տարել են y հատ: Եթե x > y, ապա նրանք տակ չեն տալիս և վաստակում են x + y միավոր (եթե քուանշ չի եղել), իսկ B -ն և D -ն վաստակում են այնքան միավոր, ինչքան տարել են այդ հաղթաթղթով (այս դեպքում բնականաբար տարած խաղաթղթերի հանրագումարը պետք է բաժանել 10-ի): Իսկ եթե A -ն և C -ն տակ են տվել, ապա նրանք միավոր չեն վաստակում, իսկ B -ն և D -ն վաստակում են x + 16 + z միավոր, որտեղ z-ը թիմերի լրացուցիչ միավորներն են: Քուանշի դեպքում այն թիմը, որը տակ է տվել, միավոր չի վաստակում (քուանշի և քուանշի սրման  դեպքում եթե թիմը քուանշ է անում, բայց սխալվում է, ապա այդ թիմը պարտվում է), իսկ մյուս թիմը վաստակում է 2 x + 16 + z միավոր: Քուանշը սրելու դեպքում x-ը պետք է բազմապատկել ոչ թե 2-ով, այլ 4-ով:

 

 

 ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԲԼՈՏ

 

Ֆրանսիական դասական բլոտի և բազար բլոտի կանոնները նույնն են: Այնուամենայնիվ, քարտերի բաժանման, հաղթաթուղթը որոշելու և միավորների քանակի հարցում կա տարբերություն:

 

Յուրաքանչյուր խաղացողին տրվում է 5 քարտ, իսկ մեկը տեղադրվում է սեղանի կենտրոնում: Այս փուլում յուրաքանչյուր խաղացող իր հերթին կարող է վերցնել այս քարտը կամ անցնել:

Եթե քարտը «վերցնում եք», այն ավելացվում է ձեր ձեռքին, և դրա համագույնը  համարվում է հաղթաթուղթ: Եթե բոլոր խաղացողներն անցնեն, ապա երկրորդ էտապն է սկսվում, որտեղ խաղացողները կարող են ընտրել 4 համագույներից որևէ մեկը: Եթե բոլոր խաղացողները կրկին անցնեն, քարտերը պետք է նորից բաժանվեն: Հաղթաթղթի համագույնը  որոշելուց հետո մնացած խաղաքարերն են բաշխվում այնպես, որ բոլոր խաղացողները ունենան 8-ական խաղաքար:

Հաղթաթուղթ ընտրած թիմը պետք է ավելի շատ միավորներ հավաքի, քան մրցակից թիմը: Եթե ոչ, ապա այդ ռաունդւոմ վաստակած բոլոր միավորները տրվում են մրցակից թիմին:

Յուրաքանչյուր ռաունդի ընթացքում վաստակած միավորները ավելացվում են վերջնական հաշվին մինչև թիմերից մեկը հասնի կամ գերազանցի 501 միավորը և հաղթի խաղը:

 

ԴԱՍԱԿԱՆ ԲԼՈՏ  

 

Դասական բլոտը տարբերվում է ֆրանսիական դասական բլոտից խաղացողների, քարտերի և միավորների քանակով: Քարտերը բաժանելու կանոններն ու գործընթացը նույնն են: Այնուամենայնիվ, այս խաղին մասնակցում է ընդամենը երկու խաղացող, և յուրաքանչյուր ձեռքը բաղկացած է 9 քարտից:

Յուրաքանչյուր խաղացողին տրվում է 6 քարտ, իսկ մեկը տեղադրվում է սեղանի կենտրոնում: Այս փուլում յուրաքանչյուր խաղացող իր հերթին կարող է վերցնել այս քարտը կամ անցնել:

Եթե քարտը «վերցնում եք», այն ավելացվում է Ձեր ձեռքին, և դրա համագույնը համարվում է հաղթաթուղթ: Եթե երկու խաղացողներն անցնեն, ապա երկրորդ էտապն է սկսվում, որտեղ նրանք կարող են ընտրել 4 համագույներից որևէ մեկը: Եթե երկու խաղացողները կրկին անցնեն, քարտերը պետք է նորից բաշխվեն: Հաղթաթուղթը որոշելուց հետո քարտերի մնացած մասն է բաշխվում մինչև բոլոր խաղացողները ունենան 9-ական խաղաքար:

Յուրաքանչյուր ռաունդի ընթացքում վաստակած միավորները ավելացվում են վերջնական հաշվին մինչև խաղացողներից մեկը հասնի կամ գերազանցի 101 միավորը և հաղթի խաղը:

 

 ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔՈՒԱՆՇ ԲԼՈՏ

 

Քուանշ բլոտի և բազառ բլոտի կանոնները մեծամասամբ նույնն են, բայց կան տարբերություններ քարտերի բաժանման, հաղթաթղթի որոշման և միավորների քանակի մեջ:

Խաղաքարտերի տրցակը չեն խառնում: Այն կիսում է այն խաղացողը, որը նախորդում է դիլերին, բացառությամբ խաղի առաջին գործարքի, երբ դիլերի խաղընկերն է կատարում դա: Խաղի առաջին գործարքը կատարվում է նախորդ խաղի հաղթողների կողմից:

Խաղաքարտերը բաշխվում են ժամացույցի ուղղությանը հակառակ՝ սկսելով դիլերի աջ կողմի մասնակցից: Ամեն խաղացող ստանում է երեք բաժին խաղաքար, առաջին երկուսը բաղկացած են երեք քարտից, իսկ վերջինը՝ երկու:

Դիլերի աջ կողմի մասնակիցը սկսում է սակարկել: Այստեղ նպատակը հաղթաթղթի համագույն ընտրելն է: Խաղացողները կարող են անցնել, գործարք կազմել կամ քուանշ ասել (ֆրանսերեն՝ coinche, այստեղից էլ խաղի անվանումը) սակարկման առաջին ռաունդից սկսած:

Սակարկումը սկսվում է 82 սայիից (կլորացված՝ 80), և սայիներն ավելանում են 10-ական միավորով (80, 90, 100, ...): Եթե խաղացողներից մեկը պատվիրել է որևէ գործարք, ապա հաջորդը պետք է առնվազն 10 միավորով գերազանցի այն:

Յուրաքանչյուր ռաունդի ընթացքում վաստակած միավորները ավելացվում են վերջնական հաշվին մինչև խաղացողներից մեկը հասնի կամ գերազանցի 501 միավորը և հաղթի խաղը: